Քանի որ արդեն այս էջում ես, ուրեմն արդեն գիտես, թե ինչ է «Oragir.am»-ը, և ուզում ես ճշտել, թե այն օգտագործելը ինչ օգուտ կտա քեզ: Դու իրավացի ես, այդ օգուտները կան.
ա) օրագրի օգտագործումը բարձրացնում է քո պատասխանատվությունը հանձնարարված գործի նկատմամբ.
բ) սովորեցնում է քեզ լինել ազնիվ, կարգապահ և ճշտախոս.
գ) սովորեցնում է ճիշտ օգտագործել ժամանկը. դու այլևս չես փնտրում տարբեր միջոցներ թաքցնելու համար օրագրում նշանակված «2» գնահատականը, կամ ուսուցիչների, դասղեկի կողմից գրված դիտողությունները: Այլևս հնարավոր չէ փոխել օրագրի էջերը կամ օրագիրը և խուսափել պատժից: Դու աստիճանաբար հանգում ես այն եզրակացությանը, որ «Oragir.am»-ը հնարավորություն է տալիս ծնողներից չթաքցնել իրականությունը և նրանց հետ միասին հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք ծառանում են քո առջև: