| Ընկերության մասին :::Դարձեք մեր գործընկերները ::: | ||
|---|---|---|
Հարգելի հավանական գործընկերներ Մենք ուրախ ենք, որ Դուք հետաքրքրվում եք համակարգով և կողմնորոշվելով դեպի երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն, առաջարկում ենք Ձեզ դառնալ մեր գործընկերը Ձեր քաղաքում, մարզում, տարածքում: Համատեղ գործակցային ծրագրի շրջանակներում Դուք կարող եք Ձեր տարածքում ներկայացուցչի իրավունքով տարածել «Oragir.am» համակարգը: Մեր ներկայացուցիչը դառնալու պատճառները «Oragir.am» համակարգի տարածումից կարող եք կայուն շահույթ և նաև զեղչեր ստանալ, Ձեր տարածքի կրթական ոլորտում կբարձրանա Ձեր հեղինակությունը և կարգավիճակը: Ձեր տարածքի կրթական գործընթացի ցանկացած օղակի հետ ձեռք կբերեք օպերատիվ կապի և արդիական վիճակագրական տվյալների բազա ունենալու հնարավորություն: Մենք միշտ հաշվի ենք առնում մեր գործընկերների շահերը և մեր մշտական ներկայացուցիչներին հնարավորինս անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերում տարածաշրջանում համակարգի ներդրման գործընթացի կազմակերպման գործում/ շահավետ ֆինանսական պայմաններ, տեղեկատվական աջակցություն, խորհրդատվություններ և օգնություն, համագործակցություն/։ Օգնություն նաև արդյունավետ շուկայավարման ծրագրի կազմման գործում, որը հնարավորություն կտա տարածաշրջանում համակարգը հաջողությամբ և արդյունավետ ներդնելու: Մենք պատրաստ ենք դիտարկելու նաև Ձեր կողմից արված առաջարկները: Մեր ներկայացուցիչը դառնալու համար կարող եք հենց այս պահին դիմել մեզ: Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նաև գրելով նամակ info@oragir.am:
|

