Ծածկանուն:   Գաղտնաբառ:   
Ծրագրի մասին Նորություններ

Այսօրվա դպրոցականները հաճախ տեղեկատվություն են փնտրում ոչ թե դասագրքերում և հանրագիտարաններում,
այլ` զանազան ինտերնետ- տեխնոլոգիաներում:

«Oragir.am» համակարգը աշխատում է ինտերնետ տեխնոլոգիաների և հեռախոսակապի հիման վրա, որը հնարավորություն է տալիս ինտերնետին գոնե մի քիչ ծանոթ ցանկացած մարդու օգտվել ծրագրից:

Համակարգչային դասարանները, որոնք միացված են ինտերնետին նշանակալիորեն ընդարձակել են ուսուցիչների հնարավորությունները դասարանին լավագույնս նախապատրաստելու առումով:

Ծնողները արդեն կարող են հազվադեպ այցելել դպրոց, բավական է, որ նրանք օգտվեն իրենց երեխայի SMS օրագրից նրա դպրոցական կյանքի հաջողություններն ու անհաջողությունները,
նորություններն իմանալու համար:

Экскурсия
28 / 11 / 10
Экскурсия в музей
17 / 07 / 09
Մեր համակարգը գործում է Վարդանանց Ասպետների անվան թիվ 106 դպրոցում:
17 / 07 / 09
Համակարգը գործում է Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում
19 / 05 / 09
Oragir.am համակարգը գործում է մի շարք դպրոցներում

Ծրագրի նպատակը

Դպրոցներին

Վերջին տարիներին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով խաթարվել է ընտանիք-կրթօջախ համագործակցությունը: Արդյունքում, ոչ միայն ընկել է սովորողների կարգապահությունը, այլև, որ ամենակարևորն է, ուսման առաջադիմությունը և որակը: Սույն խնդրի կարգավորման գործում արդյունավետ միջոց կարող է հանդիսանալ «Oragir.am» համակարգի օգտագործումը:

Ծնողներին

Ձեր երեխան ամեն օր իր ժամանակի զգալի մասն անցկացնում է դպրոցում: Դասերի, արտաժամյա և նախասիրական պարապմունքների ժամանակ, խաղահրապարակներում և այլուր նրանց հետ կապված իրադարձություններ են տեղի ունենում, որոնց մասին ծնողները պետք է տեղեկացված լինեն: Հաճախ նրանք ի վիճակի չեն լինում բավարար ժամանակ հատկացնելու երեխայի հետ շփվելուն, նրա հաջողությունների մասին իրազեկվելու և օգնելու անհաջողությունները հաղթահարելուն:

Աշակերտներին

Քանի որ արդեն այս էջում ես, ուրեմն արդեն գիտես, թե ինչ է «Oragir.am»-ը, և ուզում ես ճշտել, թե այն օգտագործելը  ինչ օգուտ կտա քեզ: Դու իրավացի ես, այդ օգուտները կան.

ա)  օրագրի օգտագործումը բարձրացնում է քո պատասխանատվությունը հանձնարարված գործի նկատմամբ.
բ)  սովորեցնում է քեզ լինել ազնիվ, կարգապահ և ճշտախոս.
գ)  սովորեցնում է ճիշտ օգտագործել ժամանկը. դու այլևս չես փնտրում տարբեր միջոցներ թաքցնելու համար օրագրում նշանակված «2» գնահատականը, կամ ուսուցիչների, դասղեկի կողմից գրված դիտողությունները: Այլևս հնարավոր չէ փոխել օրագրի էջերը կամ օրագիրը և խուսափել պատժից: Դու աստիճանաբար հանգում ես այն եզրակացությանը, որ «Oragir.am»-ը հնարավորություն է տալիս ծնողներից չթաքցնել իրականությունը և նրանց հետ միասին հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք ծառանում են քո առջև:

Copyright © Oragir.am 2008 | info@oragir.am Designed by Genesis Studio, LLC