| Ծնողներին | ||||
|---|---|---|---|---|
Ձեր երեխան ամեն օր իր ժամանակի զգալի մասն անցկացնում է դպրոցում: Դասերի, արտաժամյա և նախասիրական պարապմունքների ժամանակ, խաղահրապարակներում և այլուր նրանց հետ կապված իրադարձություններ են տեղի ունենում, որոնց մասին ծնողները պետք է տեղեկացված լինեն: Հաճախ նրանք ի վիճակի չեն լինում բավարար ժամանակ հատկացնելու երեխայի հետ շփվելուն, նրա հաջողությունների մասին իրազեկվելու և օգնելու անհաջողությունները հաղթահարելուն: Դուք կարող եք իմանալ շատ ավելին SMS-ով, e-mail-ով կամ` ինտերնետով: «Oragir.am» համակարգը կօգնի Ձեզ միշտ տեղյակ լինելու երեխայի դպրոցական կյանքին, հետևելու նրա առաջադիմությունը, իմանալու դպրոցական միջոցառումների մասին: Պատկերացրեք թե որքա՜ն լավ կլինի, որ Դուք ցանկացած պահի և անկախ Ձեր գտնվելու վայրից /նույնիսկ արտերկրից/, տեղեկացված լինեք Ձեր երեխայի վարքագծի և առաջադիմության մասին, և մշտական կապի մեջ լինեք կրթօջախի հետ: |


