Ծածկանուն:   Գաղտնաբառ:   
Ծնողներին ::: Առավելությունները :::

ա) Երեխայի ուսման և դաստիարակության գործընթացին ակտիվ մասնակցություն ունենալը առանց կրթօջախ այցելելու.
բ) միշտ տեղյակ եք երեխայի դպրոց հաճախելու մասին, համոզված եք, որ ճշգրիտ տեղեկություններ ունեք երեխայի բոլոր գնահատականների մասին և միայն Դուք կարող եք նայել Ձեր երեխայի էլեկտրոնային օրագիրը:
դ) Ժամանակի խնայողությունը` Ձեր բջջային հեռախոսի վրա եկող հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային փոստի կամ ինտերնետ համակարգի օգնությամբ:

Չհիմնավորված կարծիք կա այն մասին, որ երեխաների ուսումնառության գործընթացը վերահսկելու համար ներդրված այս համակարգը անվստահության դրսևորում է երեխաների նկատմամբ, նրանց հետ հարաբերությունները փչացնելու ռիսկ է: Մինչ դեռ վիճակագրությունը այլ բան է ասում: Ինչպես պրակտիկան ցույց է տալիս, այս համակարգը չի խառնվում երեխայի անձնական կյանքին, այլ պարզապես հնարավորություն է տալիս նրա ծնողներին ռեալ գնահատելու այն իրավիճակը, որն առաջացել է իրենց երեխայի մոտ կրթօջախում՝ կապված նրա պահվածքի և ուսումնառության հետ և ժամանակին նրան դնել ճիշտ ուղու վրա: Դա երեխայի կյանքի վրա համընդհանուր հսկողություն չէ, այլ պարզապես վատ ազդեցություններից նրան հեռու պահելու միջոց: Այս համակարգի օգտագործումը նաև միջոց է, որի օգնությամբ երեխայի մեջ զարգանում են կարգապահությունը, ճշտախոսությունը ու աշխատասիրությունը:

Copyright © Oragir.am 2008 | info@oragir.am Designed by Genesis Studio, LLC