Ծածկանուն:   Գաղտնաբառ:   
Ծրագրի մասին ::: Ինչպես է ապահովվում համակարգի ֆինանսավորումը
 

«Օragir.am» համակարգը մշակվել և փորձակվել է «Առաջատար կրթական ծրագրեր» ընկերության միջոցներով: Համակարգի ներդրումը կրթօջախներում նույնպես կատարվում է ընկերության հաշվին: Կրթական հաստատությունների կողմից տեղեկատվության մուտքագրման դեպքում կայքից օգտվելը անվճար է: Տվյալների մուտքագրումը ընկերության կողմից կազամակերպելու դեպքում ծնողներին առաջարկվող ծառայությունների արժեքը ներառում է. SMS-ի ուղարկման, տեղեկատվության գաղտնիության պահպանման, համակարգի աշխատունակության ապահովման, օգտագործողներին խորհրդատվության տրամադրման և այլ ծառայությունների մատուցման ծախսերը, ինչպես նաև սովորողների մասին տվյալներ ներմուծող անձանց վարձատրումը: Վարձավճարը նաև կախված է օգտագործողների քանակից, փոխանցվող տեղեկատվության ծավալից և պարբերականությունից, ինչպես նաև մուտքագրման տվյալների քանակից:

Այս ծառայությունների ամսական վճարը չի գերազանցի մեկ անձի կինոյի մուտքի վճարից:

Համակարգի ներդրման և օգտագործման ընթացքում կրթօջախի կողմից ֆինանսական ներդրում չի նախատեսված, և որևէ լրացուցիչ սարքավորման կամ ծրագրային ապահովան կարիք չկա` անհրաժեշտ է միայն դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչ:

Copyright © Oragir.am 2008 | info@oragir.am Designed by Genesis Studio, LLC