Ծածկանուն:   Գաղտնաբառ:   
Դպրոցներին

Վերջին տարիներին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով խաթարվել է ընտանիք-կրթօջախ համագործակցությունը: Արդյունքում, ոչ միայն ընկել է սովորողների կարգապահությունը, այլև, որ ամենակարևորն է, ուսման առաջադիմությունը և որակը: Սույն խնդրի կարգավորման գործում արդյունավետ միջոց կարող է հանդիսանալ «Oragir.am» համակարգի օգտագործումը:

Համակարգն էլեկտրոնային է, որը մշակված է ուսուցիչների, աշակերտների ծնողների և կրթօջախների աշխատանքը համակարգելու նպատակով և կտրուկ բարձրացնելու կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:

Շնորհիվ այս համակարգի ծնողները ակտիվորեն ներգրավվում են իրենց երեխաների ուսուցման գործընթացում` հետևելով նրանց առաջադիմությանը և հաճախումներին` լիարժեք և հրատապ տեղեկատվություն ստանալով նրանց առնչվող հարցերի մասին:

Համակարգը կրթօջախի ղեկավարությանը և մանկավարժներին հնարավորություն է տալիս արագ և ժամանակին ծնողներին տեղեկացնել իրերց երեխային առնչվող խնդիրներին: Տեղեկատվության տրամադրումը կատարվում է աշխարհի առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:

«Oragir.am» համակարգը կրթօջախին ընձեռում է հետևյալ հնարավորությունները`

ա) պարբերաբար ծնողներին ուղարկել երեխայի առաջադիմության և հաճախումների մասին SMS հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ.
բ) առանց միջնորդավորման ծնողներին անմիջապես հրավիրել կրթօջախ.
գ) ծնողներին հաղորդել աշակերտներին տրված կարևոր հանձնարարությունների մասին.
դ) ծնողներին տեղեկացնել համադպրոցական/դասարանական առաջիկա միջոցառումների մասին (տօրինության կողմից տրվող գրավոր և ստուգողական աշխատանքների, ծնողական հանդիպումների և ժողովների, ուսումնադաստիրակչական աշխատանքների ծրագրով նախատեսված միջոցառումների և այլնի մասին):

ե) կրթօջախի ինտերնետային կայքի բացակայության դեպքում www.oragir.am կայքում կարելի է տեղադրել կրթօջախի մասին տեղեկություններ:

Copyright © Oragir.am 2008 | info@oragir.am Designed by Genesis Studio, LLC