Քանի որ արդեն այս էջում ես, ուրեմն արդեն գիտես, թե ինչ է «Oragir.am»-ը, և ուզում ես ճշտել, թե այն օգտագործելը ինչ օգուտ կտա քեզ: Դու իրավացի ես, այդ օգուտները կան.
ա)օրագրի օգտագործումը բարձրացնում է քո պատասխանատվությունը հանձնարարված գործի նկատմամբ. բ) սովորեցնում է քեզ լինել ազնիվ, կարգապահ և ճշտախոս. գ) սովորեցնում է ճիշտ օգտագործել ժամանկը. դու այլևս չես փնտրում տարբեր միջոցներ թաքցնելու համար օրագրում նշանակված «2» գնահատականը, կամ ուսուցիչների, դասղեկի կողմից գրված դիտողությունները: Այլևս հնարավոր չէ փոխել օրագրի էջերը կամ օրագիրը և խուսափել պատժից: Դու աստիճանաբար հանգում ես այն եզրակացությանը, որ «Oragir.am»-ը հնարավորություն է տալիս ծնողներից չթաքցնել իրականությունը և նրանց հետ միասին հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք ծառանում են քո առջև:
4.2. Համակարգնունինաևայլառավելություններ
Բացի թվարկված արժանիքներից համակարգն ունի այլ օգտակար արժանիքներ, որոնք ոչ միայն դյուրին են դարձնում քո դպրոցական կյանքը, այլև` ավելի հետաքրքիր:
ա) դու արդեն կարող ես չանհանգստանալ, որ մոռացել ես նայել հաջորդ օրվա դասացուցակը, այժմ այն մշտապես կա քո համակարգչում: Պարզապես կարող ես մտնել ինտերնետ և նայել այն. բ) այժմ արդեն հարկ չկա դպրոց տանել ավելորդ դասագրքեր և այլ իրեր: Դասացուցակի փոփոխությունները կարող ես տեսնել քո բջջային հեռախոսում կամ էլեկտրոնային փոստում. գ) այժմ դու արդեն միշտ կիմանաս, թե երբ է ստուգողականը, կամ ծնողական ժողովը. դ) դու ստիպված չես լինի սպասել գրավոր քննությունների արդյունքներին, երբ գնահատականները դրվեն, դու անմիջապես կարող ես իմանալ դրանք:
Դասղեկից իմացիր` Ձեր դպրոցը միացվա՞ծ է «Oragir.am» -ին: